23.04.2025
Բանակցությունն Արևմտյան Ասիային ուղղված մարտահրավերները հաղթահարելու միակ ելքն է. Զարիֆ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի միջուկային համաձայնագրի բանակցությունների ձախողմանը

Միացյալ Նահանգները կառուցողական բանակցություններ են վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն ծրագիր է մշակում անկանխատեսելի հանգամանքների դեպքում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի քաղաքականության ծրագրման տնօրեն Բրայան Հուկը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք եվրոպացիների հետ կառուցողական բանակցություններ ենք ունեցել լրացուցիչ պայմանավորվածության հետ կապված, բայց ես չեմ կարող կանխատեսել, թե կարող ենք արդյոք համաձայնության գալ նրանց հետ», - ասել է նա: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինեն ամեն ինչին, ուստի անկանխատեսելի հանգամանքների համար ծրագիր է մշակում:

ԱՄՆ-ն երկկողմ հանդիպում է անցկացրել նաեւ Իրանի հետ, ԱՄՆ-ի քաղաքացիների ազատումը պահանջելու համար: Հանդիպումը կայացել է Վիեննայում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը համարում է «աղետ»: Նա պահանջել է փոփոխել պայմանագիրը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից:

Իսրայելը թույլ չի տա թշնամիներին միջուկային զենք ձեռք բերել. Նեթանյահու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան