Բանակցությունն Արևմտյան Ասիային ուղղված մարտահրավերները հաղթահարելու միակ ելքն է. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը՝ առկա իրականությունների ճիշտ ընկալումը, ընդհանուր բարենպաստ իրավիճակի հարցում համատեղ ընկալման հասնելը և բարենպաստ վիճակի հասնելու ելքերը Իրանին ու տարածաշրջանային դերակատարներին ուղղված գլխավոր մարտահրավերներն է համարել, ասելով. «Ուղղակի բանակցությունը Արևմտյան Ասիային ուղղված մարտահրավերները հաղթահաարելու միակ ելքն է»:
Ալ-Արաբի օրաթերթում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է. «Հուսալի եղանակով այս մարտահրավերների հաղթահարումը անվտանգություն ու հանդարտություն կբերի բոլորին»: Նա հավելել է. «Ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը դեռևս սպառնում են աշխարհի ու տարածաշրջանի անվտանգությանը»: ԻԻՀ-ի կողմից արծարծված «Հզոր տարածաշրջան» գաղափարախոսությունը նշանակում է ընդունել հավաքական շահերի ապահովման սկզբունքը, հարգել դրա անհրաժեշտությունը և տարածաշրջանի մակարդակով տարածել հաղթանակ-հաղթանակ սկզբունքը: