25.11.2024
Ինչպիսի՞ թվային փոխակերպում է անցելու Հայաստանը մինչեւ 2030 թ. քննարկում նախագահականում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ–ի զինվորականները խուսափում են Սիրիայում ՌԴ–ի հետ ուղիղ բախումից. Սատանովսկի

ԱՄՆ–ի զինվորականները խուսափում են Սիրիայում ՌԴ–ի հետ ուղիղ բախումից, քանի որ գիտեն, թե ինչ զենք կարող է կիրառել Մոսկվան։


Այդ մասին հայտարարել է«Россия 1»–ի եթերում Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։


Նա բացառել է այնպիսի սցենար, երբ ռուսաստանցի զինվորականների գլխին ամերիկյան կամ եվրոպական հրթիռներ են ընկնելու։ Սատանովսկին նշել է, որ ՌԴ–ն այդպսիի քայլեր անպատասխան չի թողնելու։ Ըստ նրա, Արևմուտքի կասկածներն առ այն,որ ՌԴ գերտերություն չէ`անհիմն են։


Փորձագետը հավելել է, որ ՌԴ–ն ռազմական տեսանկյունից գերտերություն, իսկ տնտեսության թուլության մասին խոսակցությունները պետք է մղել երկրորդ պլան։