20.04.2025
Մամուլ. Հաագայի դատարանը հետաքննություն է նախապատրաստում Էրդողանի դեմ
prev Նախորդ նորություն

Վրաստանը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Կրեմլը պատասխանում է

Թբիլիսին միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցներին: Այդ մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանափակումներին միանալու մասին» հռչակագրում:

Չորեքշաբթի,հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի երկարաձգված պատժամիջոցներին միացել են ևս վեց երկրներ՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան, փոխանցում է Գազետա-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ի անդամակցության թեկնածուները՝ Մոնտենեգրոն և Ալբանիան, Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միացել են այդ հայտարարությանը:

Դրան ի պատասխան Կրեմլում հիշեցրել են պատժամիջոցների հարցում փոխադարձության սկզբունքի մասին: Այսպես է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ևս յոթ երկրների միանալը ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին, փոխանցում է Ինտերֆաքսը:

"Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ հիմնարար է փոխադարձության սկզբունքը",-նշել է Պեսկովը` ընդգծելով, որ պատասխան պատժամիջոցները "անխոս, կարող են կիրառվել":
Փորձագետներ. Անկարայի հարվածները Քրդական բանվորական կուսակցությանը՝ Թուրքիայի պյուրոսյան հաղթանակն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար