27.09.2026
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում կրակել են ԶՈւ-ի պահեստազորի գնդապետի ու նրա որդու վրա. որդին տեղում մահացել է

Թբիլիսիում հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել է։ Այս մասին հայտնում է agliq.ge-ն:


Առկա տեղեկատվության համաձայն՝ նրանց վրա հարձակում են գործել Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Դիղոմի թաղամասի իրենց բնակարանում։ Նշվում է, որ 59-ամյա Գուգեշաշվիլին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Իսկ նրա 33-ամյա որդին տեղում մահացել է։


Ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել, դեպքի վայրում աշխատում են քրեագետները, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Ադրբեջանի հրթիռային և հրետանային միավորումները զորավարժություններ են անցկացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան