13.09.2025
Տնտեսագետ. Ադրբեջանում բարեփոխումները դոփում են տեղում
prev Նախորդ նորություն

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:


Համաձայն ադրբեջանական հանրապետության նախագահի մամուլի գրասենյակի տարածած տեղեկատվության, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:


Նշենք, որ ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն, համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Հայաստան կայցելեն փետրվարի 7-ին: Երևանում համանախագահները հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Արբեջանում Մինսկի խմբի անդամները կլինեն փետրվարի 3-ին:


Երևանում հանդիպումներն ավարտելուց հետո համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:

Թբիլիսիում կրակել են ԶՈւ-ի պահեստազորի գնդապետի ու նրա որդու վրա. որդին տեղում մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան