26.11.2024
ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական զեկույցը` առանց հակահայկական ձևակերպումների. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է բարձրացնել ԼՂ հակամարտության կարգավորման արդյունավետությունը. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը:


Այդ մասին նա նշել է ամենշաբաթյա իր բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:


«Իմ կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, որ դրանով բոլորը կզբաղվեն»,- ասել է Զախարովան:


Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը փետրվարի 1-ին լինելու է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի քննարկման առարկա: