25.11.2024
ՀՀ-ում ռուսաստանցի օդաչուները փորձարկել պայմանական հակառակորդի ՀՕՊ օբյեկտների ոչնչացումը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան արտադրության Javelin հակատակային համալիրները արդեն Վրաստանում են

Ամերիկյան արտադրության Javelin հակատակային համալիրները արդեն Վրաստանում են: Մոտ ապագայում մեկնարկելու է համալիրների սպասարկման համար անձնակազմի պատրաստումը:


Այս մասին, ինչպես փոխանցում է Վրաստանի ՊՆ-ն, հունվարի 23-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպման ժամանակ:


«Javelin համակարգերի ձեռքբերման առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: Javelin համակարգերը Վրաստանում են՝ ապահով վայրում»,– մասնավորապես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը, գրում է Ռազմինֆոն:


Հիշեցնենք, որ մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Վրացական կողմը կստանա նաև 10 միավոր ուսումնական համալիր և 70 միավոր ուսումնական հրթիռ:


ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում են Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրեր: Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ ամերիկացի հրահանգիչների ղեկավարմամբ պետք է վերապատրաստվի 2018-ին: