25.11.2024
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՄԱԿ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ռուսաստանցի օդաչուները փորձարկել պայմանական հակառակորդի ՀՕՊ օբյեկտների ոչնչացումը

Ուսումնավարժական թռիչքների ընթացքում Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի Միգ-29 կործանիչների օդաչուները փորձարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացումը, հայտնում է Արմենպրեսը:


Թռիչքային առաջադրանքներ կատարելիս օդաչուները յուրացրել են լեռնային տեղանքում օդերևութաբանական բարդ պայմաններում տարբեր բարձրությունների վրա նավավարման պարզ ու բարդ տարրերը տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:


Առանձին և մարտական զույգերի կազմում ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի համակարգի հաղթահարման, ավիացիոն հրթիռների էլեկտրոնային կիրառմամբ առավել կարևոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:


Վարժական թռիչքներն իրականացվում են հարյուրից ավելի զինծառայողների ներգրավմամբ, որոնք ներկայացնում են թռիչքային, տեխնիկական անձնակազմերը և ցամաքային ապահովման ծառայությունները: Գործի է դրված շուրջ 20 ինքնաթիռ: