26.11.2024
ԼՂ հիմնախնդիր, Հայոց ցեղասպանություն, Հայաստան-Թուրքիա. Կարևոր փաստաթղթի առանցքը
prev Նախորդ նորություն

Ազատության որակի առումով Հայաստանը 22-րդն է. «Ազատության բարոմետր»

Հայաստանն ազատության որակի առումով զբաղեցրել է 22-րդ տեղը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետր»-ի կազմած 2017 թվականի վարկանիշում:


Զեկույցում նշվում է, որ անցած տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: երկիրն ավելի շատ միավորներ վաստակել: Փաստաթղթում յուրաքանչյուր երկրի ազատությունը գնահատվում է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տնտեսական, քաղաքական համակարգի ազատությունը, օրենքի գերակայությունը:


Հատկանշական է, որ Հայաստանն ամենացածր միավորները ստացել է կոռուպցիայի դեմ պայքարի մասով: «Կոռուպցիոն ռիսկերը բարձր են երկրի դատական ոլորտում, ոստիկանությունում, մաքսային եւ հարկային ոլորտներում», - ասված է զեկույցում:


Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է նոր հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել: Այն ավելի հավակնոտ է լինելու: Այս մասին դեկտեմբերի 14-ի կառավարության նիստում հայտարաեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ 2015 թվականին էր ընդունվել Հակոկոռուպցիոն ռազմավարությունը:


Նրա խոսքով, այժմ իրավիճակ է փոխվել եւ նոր ավելի հավակնոտ հակոկոռուպցիոն ռազմավարություն մշակելու կարիք կա, թեպետ փորձագետների կարծիքով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում «լճացման վիճակ է»:


Հատկանշական է, որ չնայած մշակվող տարբեր ռազմավարությունների եւ գոծողությունների ծրագրերի, ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլի, կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են: Ինչպես նշում է կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, կոռուպցիայի ընկալման համաթվով 2003-ից, հաշվի առնելով նվազագույնը երեք միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին՝ կարելի է ասել՝ «լճացման իրավիճակ է»:


Համաձայն զեկույցի, հարեւան երկրներից Վրաստանը այս վարկանիշում զբաղեցնում է 13-րդ տեղը, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ 26-րդ եւ 28-րդ տեղերը համապատասխանաբար, իսկ Ռուսաստանը եզրափակում է ցանկը: