25.11.2024
Հայաստանը KfW-ից ավելի քան 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
prev Նախորդ նորություն

Գյումրու ռուսական բազայի եֆրեյտորի կինը վիճաբանությունից հետո հայտնվել է հիվանդանոցում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ 24-ամյա ՌԴ քաղաքացի Քրիստինա Գոբեչկինային։

Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 25-ամյա Պավել Պետուխովի կողմից տանը վիճաբանության ժամանակ հրելու, արդյունքում վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետևանքով։


Ըստ աղբյուրի՝ Պ. Պետուխովը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայում, կոչումով եֆրեյտոր է։