5.05.2025
Ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել. Սերժ Սարգսյանն Արցախում է
prev Նախորդ նորություն

Վրացական գինեգործությունը ճանաչվել է հնագույնը և ներառվել Գինեսի ռեկորդների գրքում

Վրացական գինեգործությունը ճանաչվել է հնագույնը աշխարհում և ներառվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է RT-ն, այդ մասին է վկայում պրոֆեսոր Պատրիկ Մակգովերնի բացահայտումը, որը Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, Իսրայելի և Վրաստանի իր գործընկերների հետ Թբիլիսիից 50կմ հեռավորության վրա անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերել էր կավե տարաներ:

Դրանց քիմիական անալիզը ցույց տվեց, որ դրանցում գինի է պահվել, իսկ բնակավայրերը վերաբերում են մ.թ.ա 6000-ից 5800 թվականներին:

Նախկինում համարվում էր, որ գինեգործությունը եկել է Իրանից` մ.թ.ա. 5400-ից մինչև 5000 թթ:

Մենք ոչ մի կասկած չունենք Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան