24.11.2024
ՀՀ ԶՈՒ համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվեց ԱԱՀ-ից
prev Նախորդ նորություն

Սոցհարցում. ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը ՀՀ` եվրոպական ինտեգրման կոնտեքստում

Նոյեմբերի 28-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Սոցհարցում. ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության մասին օրենքները Հայաստանի` եվրոպական ինտեգրման կոնտեքստում» թեմայով: Ակումբի փորձագետներ՝ Ծովինար Կոստանյանը և Արման Ղուկասյանը ներկայացրեցին հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում: Հարցման նպատակն է պարզել հասարակության մոտեցումը Հայաստան-ԵՄ համաձայնագրի և վերոնշյալ օրենքների շուրջ:


«Նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս խնդրի շուրջ հասարակության կարծիքն իմանալու նպատակով «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներն իրականացրել են հարցում Հայաստանի մոտ 3300 քաղաքացիների շրջանում: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվողների մեծ մասը (59%) բացասական է վերաբերվում ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրին, 34%-ը դրական պատասխան է տվել, իսկ 7%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել, » - ասաց ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը:



Ըստ Կոստանյանի, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացասական պատասխան տվողների 62%-ի կարծիքով Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է ընդունել զանազան օրենքներ, իսկ 58%-ի կարծիքով այդ համաձայնագրի շրջանակներում հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվում:



Փորձագետները նշեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը նախապատրաստել և հանրության դատին է ներկայացրել ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության մասին օրենքները, որոնց շուրջ հասարակությունը տարակարծիք է: Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը պարունակում է իր մեջ այնպիսի դրույթներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել ոչ միայն հայաստանյան իրավական պրակտիկայում, այլ նաև միջազգային, և դա է պատճառը, որ այդ օրենքը մեծ վրդովմունք առաջացրեց:


«Համաձայն խտրականության մասին օրենքի (քրեական օրենսգրքի 197-րդ հոդված) սեռական փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգություն կատարելը դատապարտվում է տարբեր վարչական տույժերից մինչև 2 տարի ազատազրկմամբ: ՀՀ-ն ունի այս օրենքների անհրաժեշտությունը, թե ոչ, հարցվածների 57%-ի կարծիքով ոչ, 27%-ի կարծիքով` այո, իսկ 16%-ը չգիտի այս հարցի պատասխանը, » - ասաց Ծ.Կոստանյանը:



Ակումբի այլ փորձագետ Արման Ղուկասյանը ներկայացրեց, թե ինչպիսի հետևանք կունենա այդ օրենքների ընդունումը Հայասանի համար համաձայն հարցման արդյունքների. «Մասնակիցների 34%-ի կարծիքով կոտնահարվեն ընտանեկան արժեքները, 42%-ը կարծում է, որ դրանք կհանգեցնեն երկրում հեղաշրջմանը, 49%` հասարակության մեջ կտարածվի այլասերվածություն, 11%-ի կարծիքով դրանք կբերեն ընտանիքներում բռնության նվազմանը, իսկ 3%-ը գտնում է, որ օրենքների ընդունումը ոչ մի հետևանքի չի հանգեցնի, » - ասաց Ղուկասյանը:



Ըստ բանախոսների տարիներ շարունակ որոշ ՀԿ-ներ լոբբինգ են արել վերոնշյալ օրենքները և ձգտել են դրանց ընդունմանը: Այդ ՀԿ-ների հիմնական հովանավորը եղել է «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամը, որը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն է: Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս հարցին, որի արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցների 74%-ի կարծիքով Հայաստանում նման հիմնադրամներ չպետք է գործեն, 18%-ի կարծիքով պետք է գործեն, իսկ 8%-ը այս հարցի պատասխանը չգիտի:



Բանախոսները հանդես եկան հայտարարությամբ, որ պատրաստվում են հրապարակայնորեն դիմել «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամի երևանյան գրասենյակ նամակով և սկսեն ստորագրահավաք՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում կասեցնելու նպատակով: