25.11.2024
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի պատկերով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան նոր պատժամիջոցները կլինեն աննախադեպ

«Նեզավիսիմայա գազետան» գրում է նոր հակառուսական պատժամիջոցների մասին, որոնք, թերթի տեղեկություններով, բարձր մակարդակով կդիտարկվեն Վաշինգտոնում 2018 թվականի փետրվարին։

Պարբերականի տվյալներով՝ դրանք կլինեն իրենց ծավալով աննախադեպ, սակայն հարված կհասցնեն Ռուսաստանի խոշոր կապիտալի ոչ բոլոր սեփականատերերին և նրանց ընտանիքներին։

«Մեր նպատակն է գործարար լինելու համար ռուս գործարարներին չպատժելը, այլ առաջարկել նրանց խթան՝ չգնալու Կրեմլի հետ հանցավոր համագործակցության»,-թերթը մեջբերում է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ Ատլատյան խորհրդի ավագ գիտաշխատող Անդերս Ասլունդի խոսքերը։

Թերթի զրուցակիցն առանձնացրել է մարդկանց մի քանի կատեգորիաներ, որոնք պետք է հայտնվեն ամերիկյան պատժամիջոցային մեքենայի ճնշման տակ։ Նրանք են խոշոր ձեռնարկատերերը, ովքեր աշխատում են Կրեմլի հետ, Պուտինի մոտ շրջապատը, նրա ընկերներն ու նրանց երեխաները, ովքեր ստացել են հարստություն և բարձր ղեկավար պաշտոններ։

Ռուսաստանի իշխանության վերին էշելոնները պատրաստվում են նոր պատժամիջոցային փաթեթի կիրառման տնտեսական հետևանքներին։