21.04.2025
Հայաստանն ու Վրաստանը կխթանեն մրցակցության քաղաքականության ոլորտում փոխգործակցությունը
prev Նախորդ նորություն

Շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, ներդրումները կազմել են շուրջ 2 մլն դոլար

Շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը հայտարարել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանը։


Սկզբնական փուլում, ըստ ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։


Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։

Ծառուկյան-ՀՀԿ կոալիցիայի «ցեմենտը» 15 մլրդ ներդրումը կլինի՞. ԱԺ փոխնախագահն է մեկնաբանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար