2.08.2025
Իրաքյան Քրդստանը ցանկանում է լավ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի և Իրանի հետ. Բարզանի
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն Արցախի Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս դիտարկում է անցկացնելու

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 8-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։


Այս մասին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:


Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։


Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Նալբանդյանն ու Կնեսեթի փոխխոսնակը մտքեր են փոխանակել հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան