25.11.2024
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում հիստերիա է բարձրացել՝ Երեւանը սպառնում է պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Կարսը

Երեւանում ուղիղ հայտարարել են, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը կարող է ճիշտ այնպիսի թիրախ դառնալ, ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, թե Հայաստանում նման տրամադրությունների տարածմանը նպաստում են նաեւ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները:


Նշվում է, օրինակ, ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը «Первый информационный»-ին, որում նա հայտարարել է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մրցակից է Հայաստանի եւ Ռուսաստանի համար, քանի որ դրանով ծրագրվում է բեռներ, ուղեւորներ փոխադրել՝ շրջանցելով Հայաստանին եւ Ռուսաստանին: Այդ նոր երկաթուղու բացումը Զատուլինը Երեւանի եւ Մոսկվայի համար մարտահրավեր է համարել:


Մեջբերվում է նաեւ Ջավախքից Վահագն Չախալյանի հայտարարությունը, թե ոչ ոք չի կարող խանգարել երկաթգծով հայկական բեռների փոխադրմանը եւ, որ Ջավախքի հայերը փորձել են խանգարել երկաթգծի շինարարությանը՝ հրաժարվելով վաճառել դրա ճանապարհին ընկած իրենց հողերը:


Այս ամենին ադրբեջանական մեդիան ավելացրել է ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ստանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա կոպիտ ակնարկ է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կարող է թիրախ դառնալ Հայաստանի համար: