Նալբանդյանն ու Մամեդյարովը միջնորդների հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից 16-ը Մոսկվա է մեկնելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցելու համար: Այս մասին վերջերս հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ամենայն հավանականությամբ, պատվիրակության կազմում կլինի նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այդ այցի շրջանակներում էլ կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նաեւ Նալբանդյանի հանդիպումը: Ըստ նախնական տեղեկությունների, Մամեդյարով-Նալբանդյան հանդիսում այս անգամ նախատեսված չէ:
Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չէր հաստատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասին լուրը, հայտարարելով, որ որեւէ ձեւաչափով հանդիպում առայժմ համաձայնեցված չէ:
«Եթե հանդիպման, դրա ձեւերի, ժամկետների եւ վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք»,- նշել էր Տիգրան Բալայանը: