30.07.2025
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին որոշել է հրաժարական տալ
prev Նախորդ նորություն

Ռոհանին մերժել է Թրամփի առաջարկը՝ հանդիպել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին առաջակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում անձնական հանդիպում ունենալ, սակայն նա մերժել է առաջարկը, հայտնում է Fars գործակալությունը: Այս մասին առաջին անգամ հայտնել է վերլուծաբան Մահդի Ֆազաելին:

«ԱՄՆ նախագահ Թրամփը Իրանի նախագահ Ռոհանիին անձնական հանդիպման հրավիրեց սեպտեմբերին Ռոհանիի Նյու Յորք այցի ընթացքում, սակայն մեր նախագահը մերժեց առաջարկը»,- ասել է վերլուծաբանը:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է միջնորդ դառնալ 2 երկրների ղեկավարների միջեւ, սակայն չի հաջողել նրանց հանդիպմանը հասնել:

Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորություններն ամբողջությամբ կատարում է
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար