21.04.2025
Իրաքի Քուրդիստանի իշխանությունները պատրաստ են սառեցնել հանրաքվեի արդյունքները
prev Նախորդ նորություն

Իսրայելը մեծ համակրանքով է վերաբերվում քրդերի ձգտումներին. Նեթանյահու

Իսրայելը մեծ համակրանքով է վերաբերվում քրդերի ձգտումներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` նշելով, որ աշխարհը պետք է մտածի նաև նրանց բարեկեցության մասին:


Նեթանյահուն ելույթ է ունեցել Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռեխավամ Զեեվիի հիշատակի կապակցությամբ, որը սպանվել էր Երուսաղեմում պաղեստինցիների կողմից: Նեթանյահուի խոսքով՝ Զեեվին 1960-ականներին հատուկ առաքելությամբ Իրաքի Քուրդիստանում է եղել և այդ այցը մեծ տպավորություն է թողել նրա վրա:


«Նա քրդերի նկատմամբ մեծ ջերմություն է զգացել, և այսօր ամբողջ Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտումների նկատմամբ», - ասել է Նեթանյահուն:

Էրդողանն Իրաքի վարչապետին ասում էր՝ դու իմ մակարդակին չես, իսկ հիմա՝ թանկագին եղբայր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար