4.04.2026
Ադրբեջանը Բելառուսից 170 մլն դոլարի զենք է գնել՝ ի հեճուկս Հայաստանի «Իսկանդերի»
prev Նախորդ նորություն

Զինված ուժերի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:


Մոտ 90 պետությունների բարձրագույն զինվորականների` զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող համաժողովը միտված է տարբեր տարածաշրջաններում ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ջանքերի համադրմանն ու ներդաշնակեցմանը:


Հոկտեմբերի 24-ի երեկոյան գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի Վիսբադեն (ԳԴՀ)՝ Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին ԱԺ ընդունած օրենքը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար