24.11.2024
ՌԴ ամենահարուստ հայերից մեկը՝ Գալիցկին, 1 օրում $606 մլն է կորցրել
prev Նախորդ նորություն

Պակիստանը բանակցում է Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքին միանալու վերաբերյալ

Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու վերաբերյալ, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները, փոխանցում է RIA Novosti-ն։ Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը։

«Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի, իսկ այնուհետև Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի հետ միավորելու հարցը, քանի որ դա Ադրբեջանի համար հասանելիություն կապահովի դեպի Չինաստան»,- ասել է դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ այն բանից հետո, երբ պատրաստ լինի Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս, Ադրբեջանն ուղիղ երկաթուղային միացում կստանա Պակիստանի հետ, քանի որ ինքն ու Իրանն արդեն կապված են երկաթուղիով։

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միավորելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ։ Առաջին փուլում միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ավելի քան 10 մլն տոննա։