24.11.2024
ՏԻՄ ընտրությունները Վրաստաբնում. «Վրացական երազանքը» տոնում է հաղթանակը
prev Նախորդ նորություն

Ընտրություններին Ջավախքում հաղթել են դատախազության աշխատակիցն ու վրացերենի ուսուցչուհին

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՏԻՄ ընտրություններին Սամցխե-Ջավախեթիում (հայկական տարբերակով՝ Ջավախք) ընտրողների մասկանցության համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել: 145 321 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 79 912 ընտրող: Դա ընտրողների թվի 55 %-ն է կազմում: Սամցխե-Ջավախքը մասնակցությամբ զիջել է միայն Ռաճա-Լեչխումի (60,2%) և Գուրիայի (58,5%) շրջաններին, հայտնում է hetq.am-ը:


Այս ռեգիոնի հայաբնակ շրջանններում՝ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները: Ախալքալաքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 19971 ընտրող (52%), հաղթելէ «Վրացական երազանք»-ը ներկայացնող շրջանային դատախազության աշխատակից Յուրիկ Հունանյանը: Համաձայն նախնական արդյունքների, նա հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 58%-ը:


57-ամյա Յուրիկ Հունանյանը Բորժոմի շրջանի Չխարոլա գյուղում է ծնվել: Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1991 թվականից մինչ օրս աշխատել է Ախալքալաքի շրջանային դատախազությունում, սկզբում` որպես քննիչ, այնուհետև դատախազի օգնական, շրջանի դատախազ, 2004-ից հետո` Ախալքալաք-Նինոծմինդա շրջանային վարչության դատախազ:


Ախալքալաքի քաղաքապետի թեկնածություն առաջադրել էին 6 անձինք: Յուրիկ Հունանյանի մրցակիցն էր «Վրաստանի հայրենասերների ալյանս»-ից առաջադրված Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Վրաստանի նախորդ խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Վերջինս իր զբաղեցրած պաշտոններում քաղաքական իշխող ուժն էր ներկայացնում. սկզբում հարել է Մ. Սահակաշվիլու, այնուհետև Բ. Իվանիշվիլու կուսակցություններին, սակայն այս անգամ իշխող կուսակցությունը նրան չէր սատարում, և Սամվել Պետրոսյանը ներկայացնում էր «Վրաստանի հայրենասերների ալյանս»-ը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 33%-ը:


«Վաշաձե-Միացյալ Վրաստան»-ին ներկայացնում էր Ռուբեն Մկրտչյանը, «Եվրոպական Վրաստան»-ը՝ Հարություն Ալեքսանյանը: Միակ վրացի թեկնածուն Մ.Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից էր` Զուրաբ Օզգեբիշվիլին, ով չի հաղթահարել նույնիսկ 1 %-ի շեմը: «Դեմոկրատական շարժում» ուժը ներկայացնում էր նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը:


Նինոծմինդայում առաջադրվել էր 4 թեկնածու: 11627 ընտրող է մասնակցել քվեարկությանը (55%): Ձայների գերակշիռ քանակով` շուրջ 77%, քաղաքապետ է ընտրվել վրաց լեզվի ուսուցչուհի, Նինոծմինդային ռեսուրս կենտրոնի նախկին ղեկավար և շրջանային ժողովի պատգամավոր Անիվարդ Մոսոյանը:


Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց` քվերակությանը մասնակցել է 1,6 մլն մարդ, տոկոսային հարաբերությամբ` ընտրողների 45,64 %-ը: