25.11.2024
Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարում ահաբեկիչներին. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Անփութությո՞ւն, թե՞ միտում. նախարարների խոսքը չի համընկնում Խոսրովի հրդեհի վերաբերյալ

Հայաստանի ԱԻ նախարարի ու բնապահպանության նախարարի մոտեցմուները այս տարվա ամռանը Խոսրովի արգելանոցում տեղի ունեցած հրդերի բռնկման պատճառների վերաբերյալ չեն համընկնում: ԱԻՆ-ի կարծիքով պատճռան անփությունն է եղել, իսկ բնապահպանության նախարարությունը միտում է տեսնում:


«Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունացած հրդեհների պատճառած վնասների գնահատման փուլն ընթացքում է: Աշխատում է ԱՄՆ փորձագիտական խումբ՝ վերականգնողական ծրագերի իրականացման ուղղությամբ: Իսկ արդեն գնահատման խումբը Հայաստան կժամանի նոյեմբերին»,-այսօր՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:


Նա հավելել է, որ ԱԻՆ աշխատակիցները հրդեհի պահին եղել ենք այնտեղ եւ մինչեւ արբայնակային նկարների լինելը որոշակի գնահատական են տվել: «Ես՝ ինքնս, համոզված եմ, որ հրդեհը եղել է անփութության արդյունք: Հնարավոր է, որ եղել է հրդեհաշիջման ոչ արհեստավարժ մոտեցում, եւ սրա պատճառով այլ վայրերում է ծավալվել կրակը, որին նպաստել է նաեւ ուժեղ քամին: Բնապահպանության նախարարը պնդում չի արել, նա խոսել է հնարավոր տարբերակների մասին: Մեր խոսքում դիտավորույթուն չկա, ես չեմ լսել դիտավորության վարկածի առաջ քաշումը»,- ասաց Տոնոյանը:


Նախարարն ընդգծեց, որ ռիսկերի նվազեցման առումով ինքն ավելի շատ կկոնկրետանար հրդեհների կանխարգելման աշխատանքների վրա:


Ավելի վաղ օգոստոսի 13-ին ամերիկյան կողմը հայկական կողմի խնդրանքով տրամադրել էր արբանյակային լուսակարները, որը Բնապահպանության նախարարությունը փոխանցել է քննչական մարմնին, իսկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հենվելով այդ լուսանկաների վրա հայտարարել էր.


«Մենք ստացել ենք ամսի 13-ի, այսինքն՝ հրդեհի հաջորդ առավոտվա լուսապատկերը, որով երեք օջախ է երևում՝ իրարից անկախ, և դա վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ, որոշակի գործողություն է տեղի ունեցել»,- ասել է Մինասյանը:


Արծվիկ Մինասյանը մի քանի օր առաջ 1in.am-ի հետ զրույցում պնդում էր, դիտավորության վարկածը եւ ըստ էության նաեւ ակնարկում, որ դա կարող էր նաեւ դավադրություն լինել, իր եւ նախարար Տոնոյանի դեմ: Այնպես որ, եթե ոչ միջազգային, ապա տեղական մակարդակի սկանդալ այս պատմության շուրջ պետք չէ բացառել:


Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում էկոլոգիական խոշոր աղետի մասշտաբներ ունեցող հրդեհը բռնկվեց այս տարվա օգոստոսի 12-ին: Հրդեհի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, և շրջանառվում են հակասական կարծիքներ:


Օգոստոսի 16-ի օրվա ավարտին ԶԼՄ-ները հայտնեցին, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են, հրդեհը մեկուսացված է, վերցված է վերահսկողության տակ:


Այժմ հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում) մասի և 186-րդ հոդվածի 2-րդ (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) մասի հատկանիշներով:


ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով, նախնական տվյալների համաձայն արգելոցում հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից: