19.04.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման համաժողովին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն սպասում է կառավարության հիմնավորումը՝ կրկնակի հարկման մասին նոր համաձայնագրի մասով

Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում կարևորեց համաժողովին մասնակցության համար Հայաստան ժամանած ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչների ներկայությունը: Այս մասին գրում է Tert.am-ը:


Նա նշեց, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են, որ ներկայացնեն արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել.


«Այս ծրագրի շրջանակներում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով՝ նվազեցված մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանից ԱՄՆ արտահանումների 60 տոկոսը իրականացվում է հենց GSP ռեժիմի ներքո»,- ասաց նա և նշեց, որ հիմնականում այդ ապրանքներն են ալյումինե փայլաթիթեղը, ջեմերը, ոսկերչական իրերը:


«Սակայն ես նաև հավատացած եմ, որ Հայաստանյան գործարարները կարող են ավելի շատ օգտվել այս հնարավորություններից»,- ասաց նա:


Անդրադառնալով Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի հնարավոր ստորագրմանը, դեսպանն ասաց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է:


«Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»,- ասաց նա:


Ըստ նրա 1970-ական թվականների ընդունված և այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրների առևտրային հարաբերությունների իրականացմանը: «Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնեն Հայաստանի կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար