23.11.2024
Նախագահը հանձնարարել է վերլուծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության առաջարկությունները
prev Նախորդ նորություն

Իսրայելի Կնեսետի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:


Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում: