20.04.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Իսրայել
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիեւը նրում է շնորհել Ալեքսանդր Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու մասին հրաման է ստորագրել, հայտնում է «ԱզերԹԱջը»:


Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն:


2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:


Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:


 

Ադրբեջանական բանտում Լապշինին գրեթե ինքնասպանության էին հասցրել. ԶԼՄ-ներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար