20.04.2025
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են 820 մլն դոլարի պայմանագրեր

Ռուսաստանի արդյունաբերության ու առևտի փոխնախարար Գեորգի Կալամանովը հայտարարել է, որ ռուսական և թուրքական ընկերություններն Իզմիրի 86-րդ միջազգային միջոլորտային ցուցահանդեսում նախնական համաձայնեցրել են 820 մլն դոլարի պայմանագրեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ցուցահանդեսի բոլոր օրերն անցել են հանդիպումների լարված գրաֆիկով։ Միայն ռուսական արտահանման կենտրոնի տվյալներով՝ MatchMaking ձևաչափում անցկացվել է 196 հանդիպում, որոնց արդյունքը եղել է քննարկված պայմանագրերով 820 մլն դոլար ծավալի հասնելը»,-ասել է Կալամանովը։

Ցուցահանդես-տոնավաճառն անցկացվել է օգոստոսի 18-22-ը, Ռուսաստանը դրան մասնակցել է որպես գործընկեր երկիր։
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտնել էր, որ թուրքական կողմն ու Ռուսաստանը կարգավորել են առևտրային սահմանափակումների հանմանն ուղղված գրեթե բոլոր հարցերը։

Նախիջևանում օդ են բարձրացել Су-25 –երը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար