23.04.2025
Բեռները հարավային Չինաստանից ԵՄ կտեղափոխվեն Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

Կուրտով. Աշգաբադն ու Բաքուն ցանկանում են էներգակիրներ արտահանել Կասպյան ավազանից դեպի ԵՄ

Երկու երկրների առաջնորդների բանակցությունները խոսում են այն մասին, որ Աշգաբադն ու Բաքուն ակտիվացնում են Կասպից ծովի ավազանից` Թուրքիայով և Բալկանյան երկրներով դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է РИСИ–ի փորձագետ Աժդար Կուրտովը, փոխանցում է riss.ru կայքը։

Նա նշել է, որ երկրներն այդ քայլին են դիմում տնտեսական ծանր պայմաններում` պետբյուջեի կրճատում, եվրոպական և այլ գործընկերների կողմից ճնշումներ։

Ըստ նրա, Տրանսկասպյան նավթամուղի շինարարությանը խոչընդում է ՌԴ–ի ու Իրանի դիրքորոշումը։
Նա նշել է, որ Թուրքմենստանը չի ավելացնում իր էներգակրների արդյունահանումը, իսկ Ադրբեջանում դրանց ծավալը նվազում է։

Փորձագետը հավելել է, որ չպետք է ակնկալել, թե դեպի ԵՄ կարտահանվի զգալի քանակությամբ գազ և նավթ։

Սերգեյ Շոյգուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան