Independent. Թրամփը նման է պարծենկոտ Գուլիվերի
Դոնալդ Թրամփի թվիթն այս անգամ իրավացի է` ԱՄՆ–ի ու ՌԴ–ի հարաբերություններն այս պահին գտնվում են ամենացածր մակարդակում։ Թրամփի խոստումներից մեկը` բարելավել հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ և չեղարկել Երկրագունդը ոչնչացնելու վտանգը, գոլորշիացել է, փոխանցում է Independent–ը։
Նշվում է, որ ռուսական իշխանությունները կարող են «կեղտ» ունենալ Դոնալդ Թրամփի վրա, ինչն էլ նրան դուրս կմղի Սպիտակ տնից ու նախագահի պաշտոնից։ ԱՄՆ–ը կարող է հայտնվել տարօրինակ վիճակում` Կրեմլը Սպիտակ տուն է բերել իրեն ձեռնտու թեկնածուին, սակայն նույն հաջողությամբ կարող է նրան հեռացնել պաշտոնից։
Թերթը նշում է, որ Թրամփը նման է պարծենկոտ Գուլիվերի, ում շրջապատում են լիլիպուտները Կոնգրեսում, նյարդայնացնում են թզուկները կենտրոնական ԶԼՄ–ներում, բացի այդ ռուսները կարող են կոմպրոմատներ ունենալ ԱՄՆ–ի նախագահի դեմ։