Թուրքիան կարող է միջամտել ղարաբաղյան հակամարտությանը
Բաքվում տագնապով են ընդունել ՌԴ–ի կողմից ՀՀ–ին Իսկանդեր համակարգի տրամադրման մասին լուրը։ Այդ զենքը հնարավորություն ունի խոցելու Ադրբեջանի մեծությամբ երկրորդ` Գյանջա քաղաքը հայկական Գյումրի քաղաքից, փոխանցում է pravda.ru–ն։
Ադրբեջանի ՀՕՊ համակարգը թույլ չի տալիս պաշտպանել երկրի տարածքը Իսկանդերից։ ՌԴ–ը Իսկանդեր չի վաճառում Ադրբեջանին։
Ինչպես միշտ օգնության է հասել Թուրքիան` Անկարան իր տարածքում է տեղակայելու С-400 համակարգեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս արված այն հայտարարություը, Ադրբեջանը գտել է Երևանի Իսկանդերի դեմ հակաթույնը կարող է կապված լինելու հենց այդ փաստի հետ։
Թուրքիան կարող է С-400–ը տեղակայել ՀՀ–ի հետ սահմանին։ Դա միայն առաջին քայլն է`Թուրքիա–Ադրբեջան ռազմական դաշինք ստեղծելու ճանապարհին։ Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը, իսկ շուտով պատրաստվելու է նաև ռազմական միության մասին համաձայնագիրը։
Թուրքիան ռազմական մասնագետներ է ուղարկում Բաքու, ադրբեջանցի սպաներն ուսում են ստանում Թուրքիայի ռազմական բուհերում։
Սակայն շուտով Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Նախիջևանում, իսկ 2018թ.–ին`Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթծի շահագործումից հետո օպերատիվ կերպով զորք և զինամթերք մատակարարել Ադրբեջանին։