27.11.2024
Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը Սահակաշվիլիից սպասում է քաղաքացիության պաշտոնական դիմումի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մասին և ասել, որ այս պահին Սահակաշվիլիից սպասում է պաշտոնական դիմումի, հայտնում է Ալիք Մեդիան:


«Երբ Սահակաշվիլին հոգուտ Ուկրաինայի քաղաքացիության հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից, ինձ դուր չեկավ և հստակ ասացի, որ նախագահը, ով երկու անգամ նախագահել է, գերագույն հրամանատարը, պետք է այնքան հարգանք ցուցաբերի իր երկրի քաղաքացիությանը, որ չհրաժարվի: Թե ինչ կորոշի Սահակաշվիլին և ինչ պատասխան կունենամ, դա կտեսնեք, երբ նա պաշտոնապես դիմում ներկայացնի քաղաքացիության վերաբերյալ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:


Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով երկրում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Միխեիլ Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: