Հերթը հասավ Տրանսպորտի նախարարության շենքին. Կառավարությունն այն կօտարի
Կառավարությունը օտարում է Հանրապետության հրապարակի վրա տեղակայված Տրանսպորտի նախարարությանն ամրակցված շենքն ու հողամասը:
Որոշումն ընդգրկված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում: Նշվում է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին ամրացված Երևանի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252065 հա մակերեսով հողամասը դասական աճուրդով կօտարվի, իսկ գումարի 70 տոկոսը կուղղվի պետական բյուջե:
2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմում է 13 միլիարդ 223 միլիոն 400 652 դրամ: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 13 223 400 652 դրամ: Աճուրդը կազմակերպելու է լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, իսկ աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում՝ ՀՀ արժույթով:
Նշենք, որ 2012 թվականի հոկտեմբերի հայրենի կառավարությունը որոշում կայացրեց օտարել Հանրապետության հրապարակի վտա գտնվող ՀՀ Արտաքին գործերի նախարարության 14,241.9 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասը: 2012թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ գույքը գնահատվել էր 20 մլրդ 692 մլն 320 հազար ՀՀ դրամ: