24.11.2024
Շարքային Արկադի Ղամբարյանը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով. ՔԿ
prev Նախորդ նորություն

Այս տարի, 2016 թվականի համեմատ, կանխատեսվում է ՌԴ-ից այցելությունների 30-40% աճ

Տարեց տարի Ռուսաստանից Հայաստան այցելությունների թիվն ավելանում է: Այդպես, 2012 թվականին ՀՀ սահմանային անցման կետերով Հայաստան է ժամանել 350.614, 2013 թվականին՝ 397.628, 2014 թվականին՝ 469.407, 2015 թվականին՝ 443.020, 2016 թվականին՝ 453.572 ռուս զբոսաշրջիկ: Այս մասին VERELQ-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեից:

2017 թվականի առաջին վեց ամիսներին ՌԴ-ից Հայաստան արդեն ժամանել է 240.946 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում այցելուների թիվը կազմել է 180.258 մարդ: Աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ընթացիկ տարվա փետրվաի 23-ից ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են այցելել նաև ներքին անձնագրերով.

«Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի»,- հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին կոմիտեից:

Մինչև մայիս ամիս ներքին անձնագրերով ՀՀ օդանավակայաններով Հայաստան է ժամանել 7066 ՌԴ քաղաքացի՝ «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 6748 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը` 318 ՌԴ քաղաքացի:

Հաշվի առնելով ՌԴ-ից Հայաստան աճի տեմպերը 2017 թվականին տարվա կտրվածքով կանխատեսվում է ՌԴ-ից այցելությունների շուրջ 30 –40 % աճ նախորդ տարվա համեմատ: