24.11.2024
Մոսկվայում կկայանա Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ցանկանում եմ ստուգել արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների գործունեությունը

Հայաստանյան ՀԿ դաշտը կարծես, թե դարձել է բիզնես և միայն երեք միջազգային հիմնադրամների` Սորոսի, Ազգային ժողովրդավարության աջակցման հիմնադրամի և Եվրոպական ժողովրդավարության միջազգային հիմնադրամների կողմից Հյաստանյան ՀԿ-ներին տրվել է 2,4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հուլիսի 29-ին, «Բլից» մամլո ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:


Հրավիրած ասուլիսի թեման հետևյալ կերպ էր ձևակերպած. «ՀԿ-ները, որպես արտաքին ազդեցության հնարավոր գործոն Հայաստանի ներքին գործերի վրա և նրանց գործունեության անհրաժեշտ օրենսդրական կարգավորումը»: Ասուլիսի ընթացքում ակումբի անդամ Արման Ղուկասյանը ներկայացրեց իրենց կողմից Հայաստանում ՀԿ-ների գործունեության վերաբերյալ օրինագծի գլխավոր կետերի նախապատրաստումը, որոնք մոտ ժամանակներում կփոխանցվի Արդարադատության նախարարությանը և ԱԺ-ին:


Նա նաև նշեց, որ այժ, իրենք մշակում են օրինագիծ Հայաստանում մասամբ օտարերկրյա գործակալների վերաբերյալ: Խոսքը, ըստ նրա, ոչ թե սահմանափակման, այլ կարգավորման մասին:


«Առաջարկում ենք Արդարադատության նախարարությանը կից ստեղծել խորհուրդ , որը կհսկի օտարերկրյա հիմնադրամներից տրվող դրամաշնորհները: Խոսքը այն մասին է, թե ինչպիսի բնույթ են կրում այդ դրամաշնորհնորը և եթե դրանք քաղաքական ենթատեքստ ունենան ապա դրանք պետք է կասեցնել», - ասաց նա՝ հավելելով, որ նաև պետք է վերահսկվի դրամշնորհների չափը և եթե այն կգերազանցի ծավալող գործուեությունը, ապա այդ դրամաշնորհները պետք է վերանայվեն:


Օրինագծի մյուս կետերից է այն, որ միջազգային դիվանագիտական կառույցները չպետք է ֆինանսավորեն կամ աջակցեն երկրի ներսում գործող հկ-ները և դա պետք է ամրագրված լինի օրենսդրորեն:


«Մենք նախապատրաստվում ենք փոխանցել Արդարադատության նախարարությանը այն հկ-ների ցանկը,որոնք մեր կարծիքով Հայաստանի ազգային անվտանգության համար ոչ բարենպաստ էլեմենտներ են: Իրենցից կարելի է թվարկել «Pink» հասարակական կազմակերպությունը, «Բաց հասարակույուն-Հայաստան» ինստիտուտ հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը, «Նոր սերունդ» հկ-ն, «Կանանց ռեսուրսների կենտրոն» հկ-ն և մի շարք այլ հկ-ներ: Հորդորելու ենք Արդարադատության նախարարությանը ստուգումներ անցկացնել այդ կազմակերպություններում», - ասաց նա: