20.04.2025
Հայտնի է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դրդապատճառը. երկու անձ ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով:


Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:


ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Ավելի վաղ Տավուշ մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքում հակառակորդի կողմից հնչեցված կրակոցների արդյունքում պայմանագրային զինծառայողի զոհվելու մասին տեղեկություններ էին շրջանառվում սոցիալական ցանցում:

Մոսկվայում կկայանա Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար