25.11.2024
Ոչ թե ինքնասպանություն, այլ սպանությո՞ւն. կրտսեր սերժանտի նկատմամբ կիրառվել է բռնություն
prev Նախորդ նորություն

ՌԴ դեմ նոր պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնա ՀՀ տնտեսության վրա. Արամյան

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցներիը դժվար թե էական ցնցումներ առաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ և հակադարձ ճանապարհով ազդեն Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:


«Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել այդպիսի պատժամիջոցներով, և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, թե էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի»,- ասաց նա:


Արամյանը հիշեցրեց, որ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, բայց և փաստեց, որ արժեզրկումը շատ մեծ չէր: Արամյանի կարծիքով՝ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի:


«Ամեն դեպքում մենք շարժվում ենք այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծրագրով և բյուջեով»,- հավելեց նախարար Արամյանը: