25.11.2024
ՀՀ-ում գոհ են՝ 55 Մգվ արևային կայանի կառուցման մրցույթին մասնակցել են միջազգային հսկաներ
prev Նախորդ նորություն

Հանցագործության մասին հաղորդում տվող անձանց կպաշտպանեն օրենքով

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շրջանառության մեջ է դրել ‹‹Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն է պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից:


Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ բազմաթիվ են այն դեպքերը, երբ առանց հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքելու կամ հաստատելու, հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ: Այսինքն, անձը հաղորդում ներկայացնելիս ի սկզբանե հայտնվում է սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում, այն դեպքում երբ դեռևս հստակ չէ այն քրեական գործի ճակատագիրը, որի մասին այդ անձը հայտնել է:


«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձի նկատմամբ սուտ մատության դեպքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ և հիմնավորված կերպով հերքել է հաղորդման մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, ինչը կբացառի այն մտավախությանը, որ հանցագործության հաղորդում տված անձը կարող է հեշտությամբ հայտնվել սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ հարցը բաց է քննարկման համար, և ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները»,- տեղեկացնում է ԱԺ փոխնախագահը: