25.11.2024
Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի դպրոցներին մինչև 2018 թ-ը կկազմի 35,61 մլն դոլար
prev Նախորդ նորություն

Վիտալի Բալասանյանը չի բացառում 2020 թվականին իր առաջադրումը նախագահի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի բացառում, որ 2020 թվականին կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար: Այս մասին նա հայտարարել է «Ազատության» հետ զրույցում:


Նա, մասնավորապես, նշել է.


«Ժամանակները ցույց կտան, ժամանակավրեպ է՝ հիմա ասենք այո կամ ոչ»:


Վիտալի Բալասանյանը արդեն մեկ անգամ՝ 2012-ին նախագահի թեկնածու էր առաջադրվել: Այն ժամանակ նա որպես ընդդիմադիր թեկնածու ստացել էր ձայների 32 տոկոսը: 66 տոկոս ձայնով այդ տարի նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը:


Սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղի խորհրդարանը երեք օր առաջ երեք տարի ժամկետով անցումային նախագահ ընտրել է այդ պաշտոնը արդեն տասը տարի զբաղեցնող Բակո Սահակյանին: Ղարաբաղի քաղաքական ուժերի մեծամասնությունը պնդում է, որ Սահակյանը 2020 թվականի նախագահական ընտրություններին էլ կարող է առաջադրվել, քանի որ օրենքը դա թույլ է տալիս:


Վիտալի Բալասանյանը, մինչդեռ, ասաց՝ չի պատկերացնում, թե Բակո Սահակյանը կարող է նախագահի պաշտոնի համար նաև 2020 թվականին պայքարել: «Չեմ կարծում, որ գործող նախագահը 2020 թվականին կառաջադրվի: Դա իր անձնական մոտեցումները կլինի, բայց իմ անձնական կարծիքը նա է, որ ես չեմ պատկերացնում», – նշել է նա:


Ղարաբաղում հերոսի կոչում ունեցող Բալասանյանը Զինված ուժերի պահեստազորի գեներալ է, անցած տարի այս օրերին նա Երևանում ոստիկանության պարեկապահակետային ծառության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների և իշխանության միջև բանակցություններն էր վարում: Վերադառնալով Ղարաբաղ՝ Բալասանյանը ստանձնեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: