24.11.2024
Հասան Ռոհանին դատապարտել է Կատարի շրջափակումը
prev Նախորդ նորություն

Ռուսական Яндекс և ամերիկյան Uber միավորում են իրենց ծառայությունները Հայաստանում

Ռուսական Яндекс և ամերիկյան Uber ընկերությունները համաձայնագիր են կնքել Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում և Ղազախստանում տաքսու առցանց պատվերի բիզնեսը և ծառայությունները միավորելու մասին: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով տարածված մամուլի հաղորդագրությունը:


«Яндекс.Такси»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով՝ ծառայությունների միավորումից հետո օգտատերերի համար շարունակելու են հասանելի մնալ երկու հավելվածները՝ «Яндекс.Такси»-ն և Uber-ը:


Համատեղ ընկերության ստեղծման գործարքը հավանության են արժանացրել Яндекс և Uber ընկերությունների տնօրենների խորհուրդները: Այժմ այն պետք է համաձայնեցվի կարգավորող մարմինների հետ, իսկ գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա չորրորդ եռամսյակում:


Uber-ը նոր ընկերությունում ներդնելու է 225 միլիոն դոլար, իսկ Яндекс-ը՝ 100 միլիոն: Ստեղծվող ընկերությունը կողմերը գնահատում են 3,725 միլիարդ դոլար: Գործարքի ավարտից հետո ընկերության 59,3 տոկոսը պատկանելու է Яндекс-ին, 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին: Նոր ընկերությունը կգլխավորի «Яндекс. Такси»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:


Հաղորդվում է, որ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, ինչը թույլ կտա մեծացնել պատվերների իրականացման համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը և ընդհանուր առմամբ բարձրացնել ծառայության հասանելիությունը: