20.04.2025
Արցախի բանակը պատրաստ է ձեռնարկել հարձակողական գործողություններ - նախարար
prev Նախորդ նորություն

«Ինտերպոլ»-ը մերժել է ԵԽ պատգամավոր Շտետինային ձերբակալելու Ադրբեջանի խնդրանքը

«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չեխական radio.cz լրատվական կայքը:

Ադրբեջանի կողմից այդպիսի դիմում ներկայացնելու պատճառ հանդիսացել է փետրվարին Շտետինայի այցը Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները:

Չեխական կողմն էլ այս առիթով հայտարարել է, իբր, Ադրբեջանն այս քայլով ցանկանում է խուսափել միջազգային հանրության կողմից իր համար բացասական արձագանքներից ու գնահատականներից:


Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմիր Շտետինային (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:


Շտետինայի վերաբերյալ դիմումի մերժումը ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակի» ձախողումն է:

ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար