20.04.2025
Ալիևը ժամանել է Ստամբուլ Համաշխարհային նավթային կոնգրեսին մասնակցելու համար
prev Նախորդ նորություն

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղը

Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռէջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:


ԱՊԱ-ի հաղորդմամբ, հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտությանը: Ալիևը մանրամասն ներկայացրել է շփման գծում վերջին սրացման մասին՝ մեղադրելով հայկական կողմին սադրանքների մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքով:


Երկու երկրի նախագահները նաև խոսել են ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացման մասին:

ԵԱՀԿ ԽՎ-ն ցավում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար