7.07.2025
Թոփալ քարոզչություն. ԱԳՆ-ն ընդունում է՝ քիչ գումար է ծախսվում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում մեկ քայլ առաջ է Ադրբեջանից. Աշոտյան

Ադրբեջանը դեռ բանակցում է ԵՄ հետ իր նոր լեգալ ձևաչափով համագործակցության համար, իսկ Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում մեկ քայլ առաջ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


«Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում Ադրբեջանից մեկ քայլ առաջ է. ունենք նախաստորագրված համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիր՝ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից»,- նշել է նա:


Աշոտյանը ճիշտ չի համարում այն զուգահեռները, որ տարվում են նախորդ համաձայնագրի չստորագրվելու հետ, քանզի 2013-ի համաձայնագիրը, նրա խոսքով, նախաստորագրված չէր:


«Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արևելյան գործընկերության տարածքում ՌԴ-ի հետ փոխգործակցության առումով», - ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվելու է։

Հայաստանն ու Բելառուսը նախաձեռնել են օդային հաղորդակցությունների ընդլայնոման գործընթաց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները