Ո՞րքան փող են ծախսում Հայաստանի բնակիչները սոցիալական ցանցերում
Яндекс.Деньги-ն ուսումնասիրել է, թե Հայաստանի բնակիչները որքան փող են ծախսում սոցիալական ցանցերում գրառումների, նվերների և այլ վճարովի ծառայություններից օգտվելու համար: Հետազոտությունում հաշվի են առնվել Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Գորիսից ու այլ քաղաքաներից կատարված վճարումները:
Նշվում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում հայաստանցիները 15 տոկոս ավելի շատ փող են ծախսել սոցցանցերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Հայաստանի բանկիչները իրենց միջոցները ծախսում են այնպիսի ծառայություններից օգտվելու համար, ինչպիսիք են «ВКонтакте», «Мой Мир», «Живой Журнал», «Одноклассники», «МирТесен», «Фотострана» և Vichatter:
Նկատենք, որ նշվածների մեջ Facebook կամ այլ արևմտյան սոցիալական ցանցեր չկան, քանի որ խոսքը Ռունետի մասին է:
Միջինացված հաշվարկով այդ ռեսուրսներից օգտվողները մեկ անգմվա համար վճարում են 1952 դրամ: Իսկ ընդհամենը մեկ տարի առաջ այդ թիվը կազմում էր 1627 դրամ: Հայաստանցիները վճարում են խաղերի, նվերների, սմայլիկների և գնհատականների համար: Նրանք նաև վճարում են պրեմյում դասի էջեր ունենալու և «նիվիդիմկա» ծառայություններից օգտվելու համար:
Հաշվարկները ցույց են տվել, որ կես տարվա ընթացում մեկ օգտատերը միջինը կատարում եմ չորս վճարում: