23.11.2024
ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք արմատական դրույթներ են խախտվել. Մարուքյանը դիմել է Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Իսրայելը ՀՀ-ին առաջարկել է սպառազինություն գնել, բայց Երևանը մերժել է

Իսրայելը Հայաստանին առաջարկել է սպառազինություն գնել, բայց Երևանը մերժել է. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է, որ այն թանկ է և ոչ ձեռնտու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։


Նա հավաստիացրել է, որ այս հարցում գնդակը Հայաստանի դաշտում է, քանի որ «Իսրայելը միշտ բաց է և ցանկացած հարցը միշտ կարող է քննարկվել»:


Ռազմաարդյունաբերությունից տարեկան շուրջ 5-6 մլրդ դոլար վաստակող Իսրայելի ներկայացուցիչն անդրադարձել է այն հանգամանքին, թե իրենց սպառազինում են Ադրբեջանին՝ հակադարձելով՝  ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում, քան իր երկիրը:


Դժգոհելով, որ երկու երկրների միջև պաշտոնական մակարդակում աշխուժության պակաս կա, Ցինկերը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 10-13-ը իրենք ծրագրում են հայ-իսրայելական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և Քնեսեթի մի քանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք իսրայելցի գործարարների այցը Հայաստան.


«Մենք ցանկանում ենք շահագրգիռ անձանց գտնել` կոնկրետ նախագծերի քննարկման համար»,- հավելել է նա: