1.07.2025
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը դատարան է փոխանցվել
prev Նախորդ նորություն

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:


Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են իրենց արտաքին քաղաքական ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով