24.11.2024
Սերժ Սարգսյանն այցելել է «Աստանա էքսպո 2017»-ի հայկական տաղավար
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:


ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին, դրական գնահատել դրանց ընթացքը և քննարկել հետագա քայլերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է և պետք է հետևողական աշխատել այդ տեմպը պահպանելու և ավելացնելու ուղղությամբ:


Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խթանման, ներդրումների ներգրավման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում և զբոսաշրջության ոլորտում գործակցության, միջմշակութային կապերի սերտացման և այլ ուղղություններով: