23.11.2024
Հայաստան ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. Նախարար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևոր է տարածաշրջանում հավասարակշռության ապահովման համար. դեսպան

Վստահ եմ, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը կստորագրվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շհայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:


Նրա խոսքով, նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը երկար ու հստակ բանակցման փուլ է անցել, այն բավական ընդարձակ է, իր մեջ ներառում է համագործակցության մի շարք ոլորտներ: Դեսպանը հույս է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի: 


«Ֆրանսիան այն եռանդուն ջատագովներից մեկն է եղել, որ ՀՀ և ԵՄ միջև բանակցություններ լինեն: Մենք բավական մեծ ջանքեր ենք գործադրել, որովհետև որոշ երկրներ այս հանգամանքով, ինչպես հայտնի է, խանդավառված չեն: Բայց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է այս տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ապահովման համար»,- հայտարարել է դեսպանը՝ հավելելով, որ համաձայնագրի տեքստը չի հրապարակվի այնքան ժամանակ, քանի դեռ փաստաթուղթը ստորագրված չէ: 


Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հույս էր հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ՀՀ-ը եւ ԵՄ-ը նոր համաձայնագիր կստորագերն:


«Այժմ ընթանում Եվրամիության ներսում իրավական հղկման գործընթաց: Այնուհետեւ պայամանագիրը կթարգմանվի հայերեն ու ԵՄ անդամ պետությունների լեզուներով, որից հետո կներկայացվի ստորագրման», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից հետո համագործակցության և աջակցության շրջանակները կընդլայնվեն: