24.11.2024
ՀՀ-ն ու Կիպրոսը պաշտպանական ոլորտում կհամագործակցեն կարճաժամկետ և երկարաժամկետ ծագրերով
prev Նախորդ նորություն

Արցախյան հակամարտության լուծումը Սարգսյանի և Ալիևի ուսերին է. Կարասին

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին՝ անդրադառնալով նաև արցախյան հակամարտության կարգավորմանը:

«Ղարաբաղյան խնդիրն իրոք կոշտ քննարկումների լրջագույն հանգույց է, բայց մենք հետաքրքրված ենք գործընթացն առաջ մղելուն, ինչպես նաև առավելագույնս նպաստելուն, որպեսզի հակամարտությունը գտնի իր լուծումը: Այո, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ակտիվ աշխատում է այդ եռյակում: Եթե չեմ սխալվում 2013թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ 3 երկրների նախագահները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն կարգավորման հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուսերին է: Մենք մեր կողմից կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Կարասինը haqqin.az-ի հետ զրույցում:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը, լինելով միջոնրդ երկիր, «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգ է մատակարարել Հայաստանին, Կարասինն ասել է, որ չնայած դրան հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը պահպանվում է:

«Մենք զենք ենք մատակարարում Հայաստանին, բայց մատակարարում ենք նաև Ադրբեջանին: Հաշվի է առնվում նաև, որ չնայած Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, գոյություն ունի նաև նման հասկացություն, ինչպիսին է մատակարարումների հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչն, իմ կարծիքով, համապատասխանում է ՌԴ-ի վարքին», - հավելել է Կարասինը: