21.04.2025
Ադրբեջանում մեկնարկել են հրթիռային և հրետանային միավորումների զորավարժությունները
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն Հայաստանում կոչնչացնի 130 զրահամեքենաներ

Առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ։ Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:


«Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում է ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում: Դրանք կոչնչացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում. դրա համար նախատեսվել է 1.3 մլն եվրոյի ներգրավում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իսրայելյանը:


Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:

ՀՀ-ն ու Կիպրոսը պաշտպանական ոլորտում կհամագործակցեն կարճաժամկետ և երկարաժամկետ ծագրերով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար